Երեւանի նախկին «Փակ շուկան», որը պետք է դառնա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամոյին) բոլորովին չպատկանող հերթական սուպերմարկետը. արդեն համալրվում է սարքավորումներով: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Սպասվում է, որ սուպերմարկետը կսկսի գործել արդեն սեպտեմբերի մեկից:

Այսպիսով կարելի է «Փակ շուկայի» հարցը փակված համարել: «Փակ շուկայի» ավերումը ուղղակի ցույց տվեց, որ ցանկացած օլիգարխ Հայաստանում կարող է անել ինչ ուզենա։ Ընդ որում՝ դա կանի օրը ցերեկով՝ բոլորի աչքի առաջ...

Հիմա շենքը դարձել է ամեն ինչ՝ բացի հուշարձանից։ Եվ այս ամենը քաղաքացիական հասարակության, տասնյակ ճարտարապետների, քաղաքական ուժերի ու մամուլի բողոքի ալիքի տակ...»,- գրում է «Հայկական ժամանակը»: