ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի էջում անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիներին նվաստացնելու և սպանելու փաստին: Տեսանյութը հրապարակել էին ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ադրբեջանական սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում և սպանում արցախցի ռազմագերիներին, որոնցից մեկը տարեց քաղաքացիական անձ է:
Մենք արդեն ունենք այսպիսի հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ, որոնք Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է: Ահա ապացույցը՝ ադրբեջանական աղբյուրով»,- գրել է Բեգլարյանը՝ հրապարակելով փաստը: