Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Պեսկովի խոսքով՝ «մասնակիցները կարծիքներ են փոխանակել իրավիճակի վերաբերյալ»:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, փոխնախագահ, ազգային անվտանգության Խորհրդի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնյաներ: