«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ Արցախի Հանրապետությունում է եղել նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը: Վերջինս, բարեբախտաբար, վիրավորում չի ստացել և արդեն վերադարձել է Երևան:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել գլխի և մարմնի այլ հատվածներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: