Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։