Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել զոհված զինծառայողների մասին եւ կից հրապարակել նրանց լուսանկարը։
«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե’ր շնորհիվ։
Դո’ւք կանգնեցիք մինչեւ վերջ։
Դո’ւք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ։
Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,- գրել է նա։