Մայիսին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորելու է նախկին ՀՀԿ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Վերջինս մեր թղթակցին հայտնել է, որ կլինի ՕԵԿ ցուցակում, բայց թե ո՞ր տեղում, կորոշի կուսակցությունը` քաղխորհրդի նիստում: «Կարեւոր չի` որ տեղում կլինեմ»,- ասել է Շահինյանը: Նա ՕԵԿ անդամ է դարձել անցյալ տարվա դեկտեմբերին»,- գրում է «Հայկական ժամանակը»:


