2013թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.0% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի, մրգի, շաքարավազի` 13.4-2.2% գնանկումով: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

2013թ. հուլիսին 2012թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի, ձվի, կենդանական և բուսական յուղերի` 0.1% գնանկում, իսկ մսամթերքի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբում 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ գրանցվել է 5.5%, իսկ 2013թ. հունիսի համեմատ`2.2% գնաճ: Վերջինս հիմնականում հանքային ջրերի` 4.1-6.1% գնաճի արդյունք է:

Հացամթերքի ապրանքախմբում 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ գրանցվել է 9.2%, իսկ 2013թ. հունիսի համեմատ` 0.4% գնաճ: Վերջինս հիմնականում հնդկացորենի` 0.4%, բարձր տեսակի հացի` 0.4%, լավաշի` 0.4%, ձավարի` 0.5%, սպիտակաձավարի`0.7%, մակարոնեղենի` 0.7%, թխվացքաբլիթի` 1.1%, բրնձի` 1.7%, մանկական շիլայի`3.1% գնաճի արդյունք է:

2013թ. հուլիսին հունիսի համեմատ հրուշակեղենի գներն աճել են 0.2%-ով, սուրճինը, թեյինը,  կակաոյինը`0.3%-ով, ոգելից խմիչքինը և ծխախոտինը`0.5%-ով: