«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինին (22.10.2020թ.) հարց տվեցին՝ ի՞նչ վերաբերմունք ունի նա Էրդողանի պանթյուրքիաստական նկրտումների վերաբերյալ, մասնավորապես Ղրիմի նկատմամբ նրա հավակնությունների:


Պուտինը պարզապես պատասխանեց - Ես նման բան չգիտեմ: Բայց փոխարենը գիտեմ, որ Թուրքիայի հետ ունենք 20 մլրդ դոլարի առևտուր և նա մեզանից գնել է C 400:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ռուս-թուրքական հարաբերությունների մասին:
Շարունակեք խարխափել ինքնախաբեության մեջ»: