Ֆրանսիայից շուրջ 2 տասնյակ պատգամավորներ ժամանել են Երևան, որպեսզի մեկնեն Արցախ ու տեղում ծանոթանան իրավիճակին:

Ուշագրավ է, որ պատգամավորները տարբեր քաղաքական ուժերից են։ Նրանք այստեղ կլինեն երեք օր, իսկ պատվիրակությունն էլ բաղկացած է 15 հոգուց։


Հոկտեմբերի 25-ին` ժամը 10:30-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կմեկնի մեր երկիր այցելած Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը, ապա դրանից հետո կմեկնեն Արցախ։