Ռուսաստանը կողմնակից չէ այն տեսակետին, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի АМНА լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում։ «Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Ռուսաստանի եւ Թուրքիայի ներգրավվածությունն ունեն իրենց նյուանսները,- ասել է նախարար Լավրովը, հավելելով․- մենք չենք թաքցնում այն, որ չենք աջակցում այն դիրքորոշմանը, որ հնարավոր է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։
Դիտարկում ենք հայ եւ ադրբեջանցի ժողովրդին որպես եղբայրական եւ բարեկամ եւ չենք կարող հետեւաբար նմանատիպ ձգտումները կիսել»։ Լավրովը նկատել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միասին աշխատում են Ղարաբաղում, Սիրիայում եւ Լիբիայում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ, սակայն նրանց տեսակետները ռեգիոնալ խնդիրների կարգավորման հետ կապված կարող են տարբերվել։ Նա նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարել են, որ հակամարտությունը ունի բացառապես խաղաղ լուծում՝ հիշեցնելով նաեւ հոկտեմբերի տասին Մոսկվայում հումանիտար զինադադարի մասին ձեռք բերված ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունները։