«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ անցնող շաբաթը ՀՀԿ ու մերձՀՀԿ-ական «միջավայրի» համար հետվիրահատական էր: Իր պաշտոնամուտը թեթև վիրահատությամբ է սկսել Սյունիքի նորընծա մարզպետ Վահե Հակոբյանը:
Այսօր Փարիզում վիրահատում են գեներալ Մանվելին, որի առողջությունը նորմալ է, բայց, ավելի «ապահով լինելու» համար, խորհուրդ են տվել մեկ անգամ էլ վիրահատվել:
Սերժ Սարգսյանն էլ հետվիրահատական «կազդուրում» է անցնում Բադեն-Բադենում. նրան տեսության են գնում հայոց չինովնիկները՝ չալարելով կտրել այդքան ճանապարհ: