Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչպես նաև Ստեփանակերտի ծննդատունը, ինչի հետևանքով կան մեծ թվով տուժածներ: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական շրջանները, ինչը հանգեցրել է մեծ թվով տուժածների և ավերածությունների: Կենտրոնական ծննդատունը դարձել է թիրախներից մեկը, դրան մեծ ավերածություններ են հասցվել: Մանրամասները պարզվում են»,- գրել է Բեգլարյանը: