Հունիսի 28-ին Մալաթիա-Աեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած արտառոց դեպքի հեղինակ, Մալաթիայի միրգ-բանջարեղենի շուկայի սեփականատեր Սիմոն Հակոբյանի որդին՝ Վրթանես Հակոբյանը, ըստ մայրաքաղաքում պտտվող համառ լուրերի, իր ավտոմեքենայի մեջ մեծ քանակությամբ թմրանյութ է ունեցել և դրա համար էլ կյանքի գնով ճողոպրել ոստիկաններից:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու ավելացնում, որ նույն Վ. Հակոբյանը 2010թ. դարձյալ թմրանյութ պահելու համար կալանավորվել էր, և, առհասարակ, այս ընտանիքը մշտապես հայտնվել է այսպիսի քրեածին պատմությունների մեջ: Ս. Հակոբյանի մյուս որդին էլ՝ Ստեփան Հակոբյանը, մինչ օրս անազատության մեջ է՝ Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Ջատիկյանի որդու՝ Սեդրակ Ջատիկյանի սպանության կազմակերպման մեղադրանքով:
«Ժողովուրդ»-ը փորձել ՝ Ս. Հակոբյանից պարզել նրա ընտանիքի շուրջ պտտվող աղմկահարույց իրադարձությունների մանրամասները, սակայն Հակոբյանն ի վերջո փոշմանել է և որոշել լռել: Իսկ դրա պատճառները շատ են: