ВТБ Капитал-ի «Россия зовет!» ներդրումային ֆորումի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ-ում ընթացող հակամարտության մասին։ Նա հիշեցրել է, որ հակամարտությունը սկսվել է էթնիկական բախումներից, իսկ Խորհրդային Միության ղեկավարությունը այն ժամանակ ոչ մի քայլ չի ձեռնարկել, որպեսզի ապահովի մարդկանց անվտանգությունը, եւ հայերը զենք են վերցրել։ Սա էլ բերել է նրան, որ Լեռնային Ղարաբաղը եւ եւս յոթ շրջան Ադրբեջանից հայտնվի Հայաստանի հսկողության ներքո։ «Ադրբեջանը ասում է, որ այդ յոթ շրջանները կապ ճունի ոչ էթնիկական հակամարտության, ոչ Հայաստանի հետ, եւ դրանք ի բնե ադրբեջանական տարածքներ են։ Եվ Ադրբեջանն ասում է, որ ունեն իրավունք, որպեսզի վերադարձնեն այս շրջանները եւ լուծեն Ղարաբաղի հարցը։
Հասկանում եք, ամեն մեկն ունի իր ճշմարտությունը։ Այստեղ պարզ լուծումներ չկան եւ ամեն ինչ շատ բարդ հանգույց է եղել»,- ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ սա հակամարտություն է, որը չունի պարզ լուծում եւ պետք է անել այնպես որ Ադրբեջանի եւ Հայաստանի շահերը հավասարակշռվեն։ Նա նաեւ ասել է․ «Մենք ի սկզբանե համարել ենք, որ պետք է խոսել, մեր դիրքորոշումը բացարձակապես բաց է, կապված հինգ և ևս երկու շրջանների՝ Ադրբեջանին փոխանցելու հնարավորության մասին և Ղարաբաղյան շրջանի որոշակի կարգավիճակի ապահովման, Հայաստանի հետ փոխգործակցության առումով և այլն»։Ռուսաստանի նախագահը նշել է նաեւ, որ առաջին փուլում պետք է վերջ տրվեն ռազմական գործողություններին, որպեսզի մարդիկ չզոհվեն։
«Առաջին փուլում պետք է դադարեցնել մարտական գործողությունները, կասեցնել մարդկային զոհերը եւ նստել բանակցությունների՝ հիմքում ունենալով այն առաջարկները, որոնք ձեւակերպվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի եւ մասնակցությամբ Մինսկի խմբի մյուս երկրների, որոնք շատ են։ Այնտեղ կան եվրոպական երկրներ, կա նաեւ Թուրքիան եւ այդ աշխատանքի արդյունքում գտնել շահերի բալանս, կոնսենսուս։ Դա կարելի է անել»,- ասել է Պուտինը։ Խոսելով տեւական լուծման մասին, նա ասել է․ «Ինչում կա որտեղ է տեւական կարգավորումը։ Նրանում, որ հնարավոր լինի գտնել շահերի բալանս, որը ձեռնտու կլինի բոլորին, ինչպես ադրբեջանցի ժողովրդին, որին մենք շարունակում են անփոփոխ կերպով հարգել, այնպես էլ ձեռնտու լինի հայ ժողովրդի շահերին եւ Հայաստան պետությանը։ Որպեսզի մարդիկ զգան իրենց անվտանգ, եւ դրանով հանդերձ, ստեղծված լինեն բոլոր հնարավորությունները ռեգիոնալ արդյունավետ զարգացման համար, ներառյալ ենթակառուցվածքների արգելափակումների վերացումն ու հնարավորությունների զարգացումը, որոնք կդառնային հիմք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի եւ հենց Ղարաբաղի զարգացման համար»