ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսբուքում, Արծրուն Հովհաննիսյանի ասած, օջախային մարտեր էին այսօր։ Հայերը ընդդեմ հայերի։


Էստեղ են ասել՝ թուրքը նայում, ուրախանում է՝ բառի բուն իմաստով։
Ափսոս չի՞ ձեր էներգիան, ձեր ժամանակը, նյարդերը...
Մոռացել ե՞ք՝ ով է թշնամին։


Մոռացել ե՞ք՝ սահմանին կանգնած զինվորի վրա էս ներքին գզվռտոցը ո՞նց կարող է ազդել։
Էս ի՞նչ եք անում։ Ինչո՞ւ եք անում։


Ինձ ինչքան ժամանակ է զսպում էի, բայցարդեն վտանգավոր գծի ենք մոտենում։ Կանգ առեք։

Ոչ մի քոմենթի չեմ պատասխանելու, որ մի «օջախային մարտ» էլ էստեղ չծավալվի»։