Վիենից և Դեսինից հետո գիշերը ֆրանսիական Դիժոն քաղաքում «Գորշ գայլեր» թուրքական խմբավորման անդամները փողոց էին դուրս եկել՝ հայերի հասցեին սպառնալիքներ հնչեցնելով։ Նրանք ծածանել են Թուրքիայի դրոշներն ու խմբավորման տարբերանշանները։
Հայ դատի հաձնախմբի Ֆրանսիայի գրասենյակից նշում են, որ այս առնչությամբ ՆԳՆ-ից կոշտ պատասխան են ակնկալում։
«Ֆրանսիան Թուրքիա չէ: Վախը չպետք է հաղթի օրենքի գերակայությանը»,-նշված է հաղորդագրության մեջ: