Արցախի կողմից Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մասին Ադրբեջանի պնդումները կեղծ են։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը․
«Ադրբեջանի կառավարության հետ կապված Hərbi Xəbərlər və Məlumatlar ֆեյսբուքյան էջը հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի (Լաչին) հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սա կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել»։