Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նկարներ, որտեղ Ֆրանսիայի խորհրդանիշ հուշարձաններն ավերված են տանկերի ու զրահատեխնիկայի հարվածներից, դրանց շուրջբոլորն ամայացած է, կրակից բարձրացող ծուխ է, մահացած զինծառայողների մարմիններ են ընկած, դեռևս կենդանի մարդիկ էլ պայքարում են։

Այս նկարները, որոնց հեղինակը լուսանկարիչ Պատրիկ Շովելն է, ցուցադրվել են 2011 թ. կայացած «Պատերազմն այստեղ է» խորագրով ցուցահանդեսում։

«Ուղղակի, հինգ րոպե մտածեք»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ ենթադրաբար ակնարկելով Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավերածությունները և այն մտավախությունը, որ ահաբեկչությունը, որի դեմ այսօր միայնակ կռիվ է տալիս Հայաստանը, վաղը թակելու է բոլորի դռները: