Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 4-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.70C (1990 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.70C (1978 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.40C