Զոհվել է գնդապետ Սերգեյ Շաքարյանը, որը մոտ մեկ ամիս առաջ Արցախի նախագահի հրամանագրով արժանացել էր Արցախի հերոս բարձրագույն կոչման:
Նրա անունը կա այսօր Արցախի ՊԲ-ի կողմից հրապարակված 11 զոհերի ցուցակում:
Նշենք, որ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հոկտեմբերի 4-ին հայտնել էր. «Գնդապետ Շաքարյանը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ընդամենը 17 տարեկան էր, երբ նրա հրամանատարությամբ տանկը, մեկը մյուսին հաջորդելով, հաղթանակներ էր գրանցում ճակատում։ Այսօր ևս հմուտ հրամանատարը կասեցնում է ադրբեջանական զինուժի բազմաթիվ տանկային և հետևակային գրոհները՝ պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ։
Գնդապետ Սերգեյ Շաքարյանի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ»: