Lragir.am-ը գրում է. 

Եվրոպան ցնցել է նոր ահաբեկություն, այս անգամ Վիեննայում: Օրեր առաջ մի քանի հարձակում էր եղել Ֆրանսիայում: Կա՞ այդ շղթայի միջեւ որեւէ կապ, եւ ի՞նչ կապ է դա:

Մի կապ կարծես թե առկա է, համենայն դեպս միջազգային քաղաքականության հրապարակում, եւ այդ կապի անունն է Ռեջեփ Թայիբ Էրդողան: Դա գործնականում համաշխարհային աղետի նոր անունն է:

Էրդողանի նախկին զինակից, ներկայում ընդդիմադիր գործունեություն ծավալող Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուն հայտարարել է, որ Էրդողանը կորոնավիրուսից ավելի մեծ համաշխարհային վտանգ է:

Էրդողանը համաշխարհային վտանգ է ոչ միայն իր վարքագծով, փողոցի տղայի քաղաքական ոճով, երբ պատերազմ է հրահրում եւ առաջացնում մահեր ու անկայունություն տարբեր ռեգիոններում: Աշխարհն, ի վերջո, Էրդողանից առաջ էլ չի ունեցել ռեգիոնալ անկայունությունների եւ մահեր բերող պատերազմների պակաս: Փոխարենը, համաշխարհային քաղաքականությունը կամ դրա որոշակի ազդեցիկ սեգմենտ ունենում է թերեւս հենց այնպիսի ֆիգուրների, կերպարների պակաս, որի վրա հնարավոր է դուրս գրել որոշակի փուլեր եւ այդ փուլերում տարբեր այլ անհրաժեշտություններով հեղվող արյունը:

Ներկայում այդ ֆիգուրի կարգավիճակում է հայտնվում Էրդողանը: Ուշադրություն, այստեղ հարցն այն չէ, որ «խեղճ Էրդողանին» դնում են այդ վիճակում: Նա ինքն է իրեն դրել այդ վիճակում, հիմարաբար, թե համարելով, որ ի վերջո ավելի շուտ ինքը կօգտագործի հակադիր շահերը, քան կօգտագործեն իրեն՝ պարզ չէ, սակայն Էրդողանն ինքն է ընտրել ճանապարհը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում