«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի Ռուսաստան գնալու և իբրև թե զենքի ու զինամթերքի լրացուցիչ խմբաքանակ մատակարարելու մասին հեքիաթները ոչ միայն կապ չունեն իրականության հետ, այլ ընդամենը պատերազմն անգամ սեփական փիառին ծառայեցնելու նպատակ են հետապնդում:
Իրականում զենքի մատակարարումները Ռուսաստանից իրականացվում են ըստ նախկինում կնքված պայմանագրերի, և մեր աղբյուրի հավաստմամբ՝ որոշ դեպքերում ռուսական կողմը, ընդառաջելով հայկական կողմին, փոփոխություններ է կատարում մատակարարման ժամկետներում, զենքը և զինամթերքը մատակարարելով պայմանագրային ժամկետից շուտ:
Այդպիսի ստահոդ լուրերը ուղղակի ստվերում են երկու երկրների միջպետական բարձր մակարդակի հարաբերությունների նշաձողը: Ի դեպ, այսօր Մոսկվա՝ բարձր մակարդակի հանդիպումների են մեկնում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: