Ռուսաստանի Կազան քաղաքում ոչնչացվել է «Հիզըբ ութ-Թահրիր ալ-Իսլամ» ահաբեկչական խմնավորմանը պատկանող ահաբեկչական բջիջ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը։ Ձերբակալվել է հինգ իսլամիստ։ Վերջիններիս գործունեությունը միտված է եղել բռնի իշխանափոխության իրականացմանը եւ համաշխարհային խալիֆայության հաստատմանը։
Ըստ հաղորդագրության, ահաբեկչական բջիջը Թաթարստանի բնակչության շրջանում տարածել է ահաբեկչական գաղափարախոսություն, իրականացրել մի շարք մուսուլմանների հավաքագրում։
Ձերբակալվածների տներում իրականացվել են խուզարկություններ, առգրավվել քարոզչական նյութեր, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ։ Հարուցվել է քրեական գործ։ «Հիզըբ ութ-Թահրիր ալ -Իսլամին» արաբերենից թարգմանված նշանակում է «Իսլամական ազատագրման կուսակցություն։ Որոշ երկրներում այն ճանաչված է որպես ահաբեկչական։ Նպատակն է կործանել ոչ մուսուլմանական կառավարությունները եւ ստեղծել համաշխարհային իսլամական խալիֆայություն։