Ռուսաստանը մտադիր է օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կողմերը հնարավորինս շուտ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը մտադիր է ավելի ակտիվորեն մասնակցություն ունենալ ոչ թե հակամարտությանը, այլ հակամարտության կարգավորմանը: Հիմա էլ, անկեղծ ասած, ինձ թվում է` Ռուսաստանը շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում դրա կարգավորման համար», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով ՝ Մոսկվան օգտագործում է բոլոր հնարավորություններն իրավիճակը կարգավորելու համար, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ ՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հետագա առաջխաղացման համար։
Լուսանկարը՝ rmeniasputnik.am-ի