Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պատերազմից խուսափելու մեկ հնարավորություն կար․ հինգ շրրջանների հանձնում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման։
«Սա եղել է բանակցային այն ժառանգությունը, որ ստացել է մեր կառավարությունը։ Ընդ որում՝ բանակցային գործընթացում այս իրավիճակն այնքան երկար է ձգվել․․․»,- նշեց վարչապետը։
«94 -95թթ․ սկսած բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ 7 շրջանները հանձնվեն Ադրբեջանին։ Այսինքն՝ սա բանակցային գործընթացի միակ հստակ ձևակերպումն է եղել»,- հավելեց նա։