ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն կմեկնի Թուրքիա կրոնական խնդիրների քննարկման համար։
«Պետքարտուղար Պոմպեոն կուղևորվի Ստամբուլ, Թուրքիա՝ հանդիպելու Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս I-ի հետ՝ քննարկելու կրոնական խնդիրները Թուրքիայում և տարածաշրջանում և առաջ մղելու մեր հաստատուն դիրքորոշումը, կրոնական ազատության հարցն ամբողջ աշխարհում», նշված է ԱՄՆ Պետդեպի հայտարարությունում։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը քննադատել է այցի հայտարարությունը։
«ԱՄՆ-ը ավելի լավ է նախ նայի հայելու մեջ և անհրաժեշտ զգայունություն ցուցաբերի մարդու իրավունքների այնպիսի խախտումների նկատմամբ, ինչպիսիք են ռասիզմը, իսլամի հանդեպ թշնամանքը և սեփական երկրում ատելության հողի վրա հանցագործությունները», հայտարարել է Աքսոյը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարը տասնամյակներ անց կրկին գործում է որպես մզկիթ:
Աղբյուր՝ lragir.am