Ռուսաստանը ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա զինյալների ներկայության հարցը կլուծվի: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Զինյալները, որոնք տեղափոխվել են (Ղարաբաղ), ցավոք, չեն անհետացել, չեն գոլորշիացել: Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցը կլուծվի, եւ բոլոր կողմերը, որոնք հետաքրքրված են խաղաղությամբ այս տարածաշրջանում, պետք է ջանքեր գործադրեն այն լուծելու համար»,- ասել է նա ճեպազրույցին: