«Ալ Քաիդա» խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբդուլլա Ահմեդ Աբդուլլան, որին անվանում են նաև Աբու Մուհամմեդ ալ Մասրի, ոչնչացվել է Իրանում 3 ամիս առաջ: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով The New York Times-ը:
Նա ԱՄՆ-ում կասկածվում է Քենիայի և Տանզանիայի ամերիկյան դեսպանատներում ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Աղբյուրի տվյալներով՝ սպանվել է նաև նրա դուստրը՝ Միրիամը, որը «Ալ Քաիդայի» հիմնադիր Ուսամա բեն Լադեն Համզայի որդու այրին էր:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ Աբդուլլան Իրանում էր 2003-ից, և այդ երկրի մայրաքաղաքում էր բնակվում 2015-ից: