Երևանի Նոր Նորքի բնակիչ Նորիկ Միրզախանյանն ակամայից է դարձել ամբաստանյալ: Այսպես է սկսում հոդվածագիրն այն պատմությունը, որը ներկայացրել է իր հոդվածում:  Իչպես նշում է «Ժամանակ» թերթը, նա գործատուից ընդամենը պահանջել է վճարել իր կնոջ վաստակած գումարը:

42-ամյա Նորիկի կինը` Աննա Պետրոսյանը, աշխատել է «Լիմ-Լենդ» ՍՊԸ-ում, սակայն տնօրինությունը չի վճարել նրան հասանելիք աշխատավարձը:

«Տեսնելով որ ճար չկա` Նորիկը որոշել է տղամարդավարի հանդիպել ընկերության ղեկավարին և լուծում տալ հարցին»,- գրում է «Ժամանակ» թերթը: Այդ նպատակով` 2013թ. մայիսի 26-ին ` ժամը 17:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Նորիկը Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան 22 հասցեի հետնամասում գտնվող խաղադաշտում հանդիպել է նշված ընկերության տնօրեն Գառնիկ Քարամյանի հետ և ընկերության հիմնադիր սեփականատեր Սարգիս Սողոմոնյանի հետ: Վեճ է ծագել, միյանց հայհոյել են, իսկ Գառնիկ Քարամյանը գլխով հարվածել է Նորիկ Միրզախանյանի քթին: Դրան հետևել է Նորիկ Միրզախանյանի գործողությունը: Նա գոտկատեղից հանել է ապօրինի կերպով ձեռք բերված, ջնջված համարով  «Մակարով» տեսակի  ատրճանակը և կրակել Սարգիս Սողոմոնյանի ձախ ոտքին:

«Գործով որպես ամբաստանյալ ներգրավված է միայն Նորայր Միրզախանյանը, իսկ մյուս երկուսի` քրեորեն պատժելի արարքների վրա իրավապահները աչք են փակել»,- նշում է թերթը` հավելելով, որ դա նշանակում է, որ մեկ ուրիշին էլ կարող են աշխատեցնել, փողը չտալ և մարդուն դրդել ծայրահեղ քայլերի:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի` 02.08.2013թ. համարում: