«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթում ահազանգեր ենք ստանում, որ մսամթերքի վաճառքով զբաղվող խանութներին և մսամթերքի այլ սպառողների առաջարկվում է Արցախից բերված տավարի և խոզի միս, որի որակը խիստ կասկածելի է:
Պատերազմական գործողությունների գոտուց Հայաստան բերված միսը կարող է մարդկանց առողջության համար վտանգավոր լինել, քանի որ անասունները մորթվում են ոչ սանիտարական պայմաններում, շատ դեպքերում մորթվում են արդեն սատկած անասունները:
Սննդի անվտանգության տեսչությունը մատնվել է բացարձակ անգործության, որովհետև այս կառույցը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում շուկայի նկատմամբ, այլապես մսի վաճառակետերը և այլ սպառողներ կիրացնեին փաստաթղթավորված և սպանդանոցային միս՝ վտանգի չենթարկելով քաղաքացիների առողջությունն ու կյանքի իրավունքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: