Թուրքիայի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հուլիսի 31-ին հայ-թուրքական սահմանին թուրք հովիվի սպանությանը:

Ուրբաթ օրը Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայք էջում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է.«Թուրքիայի անմեղ քաղաքացու սպանությունը սահմանի պատահական անցման պատճառով անընդունելի է և այդ կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ դիվանագիտական քայլերը»:

Հիշեցնենք, որ Կարսի բնակիչ Մուստաֆա Ուլքերը իր կորած անասունին որոնելու նպատակով Արփաչայի շրջանում անցել է հայ-թուրքական սահմանը և թուրքական կողմի նշելով կրակահերթի է ենթարկվել հայ զինվորների կողմից և ստացված վերքերից մահացել:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ի  երեկոյան: Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչ Սերգեյ Գրեչինը հաստատել է, որ նման միջադեպ իսկապես տեղի է ունեցել: