Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունից հրաժարվելը կլիներ ինքնասպանություն: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

«Դա ինքնասպանություն կլիներ: Վարչապետ Փաշինյանի համար, իհարկե, դժվար է, սակայն նա ուրվագծեց իրական պատկերը, իրավիճակի իրական պատկերը այնպես, ինչպես դա եղել է մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Ավելացնելու ոչինչ չունեմ: Նա ազնվորեն ասել է ճշմարտությունը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ պայմանավորվածությունները կատարել կամ չկատարելը յուրաքանչյուր երկրի գործն է, սակայն պարտավորությունների չկատարելը «կլիներ մեծ սխալ»: