Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը գրառում է կատարել սոցցանցերում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 32-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչի պատճառով նա բաց կթողնի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումը:

«Կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է եղել և շատ հուսահատված եմ, որ բաց եմ թողնելու այսօրվա հանդիպումը, ինչպես նաև ԱԵԼ-ին չեմ օգնի կարևոր մրցակիցների դեմ հանդիպումներում: Սակայն ոչ մի վիճակ, հիվանդություն կամ վնասվածք չեն կարող ազդել իմ առջև դրված նպատակներին հասնելու կամքի ու վճռականության վրա, որոնք իմ առջև դրել եմ Հայաստանի ազգային հավաքականում ու ԱԵԼ-ում: Իմ վերադարձը կլինի ավելի ուժեղ, քան իմ բացակայությունը»,- գրել է Գևորգ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը հայտավորվել են 19 ֆուտբոլիստներ:

ՈւԵՖԱ-ի որոշմամբ, Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը նոյեմբերի 18-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնի փոխարեն կանցկացվի չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում (Երևանի ժամանակով 21:00-ին):

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 15-ին անցկացված նախորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում 2:1 հաշվով հաղթել էր վրացիներին:

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gevor Ghazaryan (@gevorghazaryan10)