Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ռուս և թուրք զինվորականները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում «հայերի և ադրբեջանցիների անվտանգության ապահովման գործողություններին», փոխանցում է ТАСС-ը։


Նրա խոսքով, տարածաշրջանի բոլոր երկրները ողջունել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` հրադադարի վերաբերյալ համատեղ հայտարարությունը: «Մեր բոլոր հարևաններն իրենց աջակցությունն են հայտնել։ Իսկ մեր հարևաններից 2-ը՝ Ռուսաստանն ու Թուրքիան, կմասնակցեն հայերի և ադրբեջանցիների անվտանգության ապահովման գործողություններին»,- ասել Է Ալիևը: