Իսպանական «Սևիլիան» շնորհավորել է ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին, որի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին տեղը գրավեց Ազգերի լիգայի խմբային փուլում՝ C դիվիզիոնի երկրորդ խմբում:

«Ձեր նվաճումները միշտ մերն են լինելու, պարոն:


Շնորհավորում ենք Ազգերի լիգայի մրցաշարի B դիվիզիոն դուրս գալու կապակցությամբ»,- գրված է «Սևիլիայի» մամուլի ծառայության տարածած գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել 1:0 հաշվով: 55-րդ րոպեին Հայաստանի հավաքականի միակ ու հաղթական գոլը խփել է Հովհաննես Համբարձումյանը:

Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի երկրորդ խմբում 11 միավորով գրավեց առաջին տեղը: Հյուսիսային Մակեդոնիան 9 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: Վրաստանը ունի 7 միավոր և երրորդ տեղում է, իսկ Էստոնիան 3 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Մակեդոնացիների նկատմամբ հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն տվեց Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում բարձրանալ B դիվիզիոն, որտեղ մրցակիցները կլինեն անհամեմատ ավելի ուժեղ: