«Սպարտակի» կազմում ուսումնամարզական հավաք անցկացնող Յուրա Մովսիսյանը մարզման ժամանակ ձախ կրնկի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը։
Վնասվածքի պատճառով հայազգի ֆուտբոլիստը մի քանի օր չի կարող մարզվել և չի մասնակցի Մարբելյեի հավաքի շրջանակներում կայանալիք առաջիկա ստուգողական հանդիպումներին։
Նշենք, որ այս վնասվածքը ոչ մի կերպ կապված չէ նախորդ վնասվածքի հետ, որից Մովսիսյանը լիովին ապաքինվել է։