Թուրքիայի ազգային հեռուստատեսության՝ TRT-ի թղթակիցը Ղարաբաղի Աղդամ քաղաքի Մեծ մզկիթի մասին տեսանյութ է պատրաստել, որտեղ մզկիթը ներկայացվել է որպես օսմանական ժառանգություն: Այս հայտարարությունը մեծ վրդովմունք է առաջացրել Իրանում:
Ինչպես գրում է իրանական Azariha գործակալությունը, ո՛չ այս մզկիթը, ո՛չ Աղդամ քաղաքը, ո՛չ էլ Ղարաբաղն ընդհանուր առմամբ կապ չունեն օսմանցիների հետ:
Ըստ մզկիթի մուտքի գրության՝ այս շենքը կառուցվել է հիջրայի 1287 թվականին, որը գրիգորյանական օրացույցով համապատասխանում է 1870 թվին: Շենքի ճարտարապետն է Քերբալայ Սաֆի Խան Ղարաբաղին: Ըստ մզկիթի խորանի վրա գրված գրության՝ զոհասեղանի զարդարանքները և մզկիթի ներսը պատրաստել է վարպետ Մոհամադ Նաղաշ Շոքուխի Թաբրիզին՝ վարպետ Թաղի Նաղաշ Թաբրիզիի որդին:
Ըստ այդմ, այդ մզկիթը պարսկական մշակութային ժառանգությունն է, եզրակացնում է կայքը: