Ոստիկանները ձերբակալել են Կրասնոյարսկի շրջանի բնակիչին, ով վիճաբանելով իր ընկերուհու հետ, վառել է նրան: Վիճաբանությունը ծագել է 43 տարեկան նախկինում դատված և նրա 23 ամյա սիրուհու հետ տեղի է ունեցել օգոստոսի 2-ին:

«Աղջիկը ցանկացել է բաժանվել տղամարդուց, սակայն վերջինս եղել է դեմ: Վիճաբանության պահին տղամարդը եղել է ալկոհոլային արբեցության ազդեցության տակ»,- Интерфакс-ին պատմել է ՌԴ ՆԳՆ շրջանի հարցերով գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավար Իրինա Մուժեցկայան:

Տղամարդը, որոշելով վրեժ լուծել, ընկերոջ հետ իր սիրելիին տարել է անտառ, ծեծել, իսկ այնուհետև նրա վրա լցնել բենզին և վառել: Սակայն բարեբախտաբար ուշքի գալով նա հանգցրել է կրակը և տուժածին տեղափոխել հիվանդանոց: Բժիշկները ախտորոշել են մարմնի 9 % առաջին և երկրորդ կարգի այրվածք: Նրա վիճակը գնահատվում է բավարար: