Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանն անդրադարձել է պատերազմին և դրա հետևանքներին, տարածքային և մարդկային կորուստներին:
«Դյուրին բան չէր որևէ հայի համար: Ինձ համար ամենացավալին պատկերացնելն է, որ Մոնթեն ինքը ինչ պիտի մտածեր: Ես գիտեմ, որ գոնե Քարվաճառի պարագայում Մոնթեն ամեն ինչ պիտի աներ, որ արդյունքն այսպիսին չլինի»,- ասել է Սեդա Մելքոնյանը:
Նշենք, որ Քարվաճառն ազատագրած Մոնթեի հենց ծննդյան օրը՝ հոկտեմբերի 25-ին Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին:
Մանրամասները՝ տեսանյութում: