ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել է իրեն ուղղված քննադատություններին: Մասնավորապես վերջին շրջանում արվել են հայտարարություններ, թե «պատերազմից հետո հայկական զորքի 80 տոկոսը ջախջախված է»:
Թեմայի առնչությամբ Դավթյանը եթերի ընթացքում ասաց. «Դա եթե Հրանտ Բագրատյանի հայտարարության վերաբերյալ է, ես կարող եմ ասել նաև իր մի քանի հայտարարությունները զինամթերքի պակասի վերաբերյալ, ՄՈԲ-ի հետ կապված խնդիրները և այլն: Երբ քաղաքացիական անձը, չիմանալով բնույթը, թե ինչի մասին է խոսքը, հնչեցնում է նման բաներ, ինձ համար դա խիստ զարմանալի է և վիրավորական: Պարոն Բագրատյանը լավ կլիներ հիշեր իր վարչապետության ժամանակ ինչքան ավելացավ տնտեսությունը, երբ մեկ ձվով մարդկանց ուզում էր պահել և դրա փոխարեն հիմա ռազմական գործից թվեր է հնչեցնում, որոնք ոչ մի հիմք չունեն իրենց տակը, միայն լսել է ինչ-որ տեղից, որոնք ընդհանուր համատեքստից կտրված են: Եթե 80 տոկոսի կորուստ ունենայիք ԶՈՒ-ում, ապա ինչպե՞ս էինք մենք հիմա կատարելու այն խնդիրները սահմանի հետ կապված: Ինչի՞ մասին է խոսքը, իհարկե, չի կարող նման բան լինել»:
Մանրամասները՝ տեսանյութում: