Դորտմունդի Բորուսիան աճուրդի է հանել իր նորեկների` Հենրիխ Մխիթարյանի և Պիեր Օբամեյանգի մարզաշապիկները իրենց ինքնագրերով: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի ֆեյսբուքյան էջը:
Աճուրդից ստացված ամբողջ հասույթը տրամադրվելու է բարեգործական նպատակներով:
Աճուրդը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին: