Նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության 8-րդ կետը սահմանում է ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկու հարց է առաջանում. ինչո՞ւ այդ դրույթի հետ կապված ժամանակացույց սահմանված չէ այնպես, ինչպես, օրինակ, Ակնայի (Աղդամի), Շահումյանի և Քաշաթաղի հանձնման վերաբերյալ։
Որովհետև կոնկրետ ժամանակացույց կա նույնիսկ Բերձորից Ստեփանակերտ Շուշին շրջանցող նոր մայրուղու կառուցման մասով, սակայն ռազմագերիների հարցը երրորդական է դիտվել։
Երկրորդ, ինչո՞ւ այդ հայտարարության՝ մեզ համար եզակի դրույթի իրականացման հարցով պատշաճ բանակցություն չի տարվել և փաստորեն, հայկական կողմը գերազանցիկի ճշգրտությամբ, մեկը մյուսի հետևից Արցախի շրջանները հանձնում է Ադրբեջանին, իսկ մեր երկրի պաշտպանության համար մարտեր մղած զինծառայողների (գերության մեջ հայտնվածների)՝ և զոհվածների մարմինների հետ կապված խնդիրները միայն վերջին օրերին է քննարկման առարկա դարձրել. այն էլ՝ մեծ թվով հավաքների և քննադատության ալիքից հետո։
Մի անգամ ասել եմ, կրկին կասեմ՝ այս իշխանության և անձամբ Փաշինյանի համար, հայրենիքը, հայը որևէ արժեք չեն ներկայացնում, որովհետև միայն այդպիսի մարդը կարող է թքած ունենալ հայրենիքի և մեր զինծառայողների կորստի վրա։
Լավատեսական միակ հանգամանքն այն է, որ ինչքան հասկանում եմ, խնդրով սկսել է զբաղվել ռուսական կողմը, ինչը հույս է ներշնչում, որ այս հարցով վերջապես առաջխաղացում կլինի։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					