Ամերիկյան Facebook սոցիալական ցանցը երկու տարվա ընթացքում մեկ միլիոն դոլար է վճարել, այսպես կոչված, «սպիտակ» հաքերներին: Նրանք պետք է հայտնաբերեին սոցիալական ցանցի անվտանգության համակարգում թույլ կողմեր: Լավ աշխատանքի համար պարգևատրում են ստացել շուրջ 320 մարդ, որոնց ամենափոքրը 13 տարեկան է:
Facebook կազմակերպության բլոգում նշվում է, որ այս ծրագիրը լավ միջոց է ծառայել ցանցի անվտանգության ամրապնդելու համար: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:
Facebbok-ի տվալներով այդ աշխատանքի համար պարգևատրում են ստացել ավելի քանի 320 մարդ, որոնց թվում նշված են ինչպես մասնագիտական ծրագրավորողներ, այնպես էլ սիրողական: Ծրագրին մասնակցած ամենափոքր մասնակիցը ընդամենը 13 տարեկան է:
Կազմակերպության օգնականները ապրում են աշխարհի 51 պետությունում, այդ թվում նաև Ռուսաստանում, ընդ որում նրանցից միայն 20% է Ամերիկայի բնակիչ: Պետք է նշել, որ միայն Facebook-ը չի դիմում «սպիտակ հաքերների» ծառայություններին:
Ավելի վաղ Google կազմակերպությունը հայտնել էր, որ շուրջ 1,7 մլն դոլար է վճարել արտադրանքների ծրագրավորման մեջ խնդիրները պարզելու համար: