Հունաստանը զորավարժություններ է անցկացրել Կրետե կղզում և դրա ջրերում, գրում է «Վոեննոյե օբոզրենիե»-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով:


Նշվում է, որ Թուրքիայի ափերի մոտ Հունաստանը փորձարկել է ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերը:

Զորավարժություններն անցկացվել են Կրետեի արևելյան հատվածում գտնվող Հանաթ պոլիգոնում:


Հաղորդվում է նաև, որ С-300-ից կրակոցներն իրականացվել են ԱՄՆ-ի, Գերմանիայի և Նիդեռլանդների զինվորականների ներկայությամբ: