«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությունը նախաձեռնել է հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ:
«Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցությունը նպատակ ունի փակ հանդիպումների ժամանակ տարբեր հարցերի միջոցով նորանշանակ նախարարներից պարզել, թե վերջիններս ինչպես են պատկերացնում իրենց աշխատանքը պատերազմից հետո այս ծանր իրավիճակում:
Մեր տեղեկություններով՝ իմքայլականները նախարար Քերոբյանին նախ հարցեր են ուղղել, թե ինչպես է վերջինս պատկերացնում բիզնես ոլորտում հարցերի լուծումները, ներդրումների հարցը Հայաստանում, ինչպես նաև էկոնոմիկայում առկա խնդիրների լուծումը:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Քերոբյանից իմքայլականները լավ տպավորություն են ստացել, անգամ միմյանց ասել են, թե «դրայվոտ» նախարար էր երևում, ու, կարելի է ասել, մեծ հույսեր են կապում բիզնեսմեն Քերոբյանի հետ:
Հիշեցնենք, որ դեռևս նոյմեբերի 26-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար: Նշենք, որ նոյմբերի 23-ին էկոնոմիակիայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում