Մոսկվան չի կարծում, որ ռազմագերիների և Ղարաբաղում զոհերի մարմինների փոխանակումը միտումնավոր հետաձգվում է, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Դժվար է խոսել այս գործընթացը հետաձգելու միտումնավոր քայլերի մասին: Մենք դա չենք տեսնում, բայց փաստ է, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք այժմ, հուսով եմ, ավելի արագ կլուծվեն», — ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով ՀԱՊԿ արտգործնախարարների առցանց հանդիպման արդյունքները:
Նա նշել է, որ «հաշվի առնելով տեղանքը և ռազմական գործողությունների զարգացումը (Լեռնային Ղարաբաղում), շատ դժվար էր լուծել այդ խնդիրները դրանց ավարտից անմիջապես հետո, հատկապես անհետ կորած համարվողների հստակ ցուցակների բացակայության պայմաններում»:
«Հուսանք, որ համապատասխան միջազգային կառույցի (ԿԽՄԿ) մասնագետների ներգրավմամբ ամեն ինչ ավելի արագ կընթանա: Մեր խաղաղապահները, հնարավորության սահմաններում, իհարկե, կօգնեն», — հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նմանատիպ հոդված