Օգոստոսի 2-ին Սպարտակի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել է 26 տարեկան: Այս կապակցությամբ РГ-ն որոշել է ներկայացնել տաս հետաքրքիր փաստ հայ հարձակվողի կենսագրությունից, ով արդեն կիրակի օրը հնարավոր է դաշտ դուրս գա Կուբանի դեմ խաղում:
- Յուրա Մովսիսյանը ծնվել է 1987 թվականին Բաքվում և 12 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելոս: Ֆուտբոլիստը իր ոչ մի հարցազրույցում չի պատմել Ադրբեջանում իր կյանքի մասին, համացանցում այդ մասին տեղեկություն գտնել շատ դժվար է:
- Մովսիսյանը չգիտի ռուսերեն: Կարելի է զարմանալի թվալ, սակայն հայը, ով արդեն տարի է հանդես է գալիս Ռուսաստանի առաջնությունում չի տիրապետում ռուսերենին: Անձամբ հարձակվողը մեկ անգամ խոստովանել է, որ փոքր տարիքում իմացել է ռուսերեն, սակայն մոռացել է, քանի որ տեղափոխվել է Ամերիկա: Դրա փոխարեն նա հիանալի կերպով տիրապետում է մայրենի լեզվին և չի էլ պատրաստվում ռուսերեն սովորել:
- Մովսիսյանը ամուսնացել է 19 տարեկան հասակում Մարիաննայի հետ, ով արդեն նրան նվիրել է երկու երեխա 2010 թվականին ծնված Արմանը և անցած տարի ծնված Այիդան: Ընդ որում այս խաղաշրջանից առաջ Յուրան մարմնի վրա դաջվածք էր արել երեխաների անուններով:
- 2009 թվականին «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմում Մովսիսյանը նվաճել է այս պահին միակ մրցանակը MLS-ի գավաթը: Այս կապակցությամբ հայ հարձակվողը իր խաղընկերների հետ հրավիրվել էին Սպիտակ Տուն, որտեղ Յուրան հնարավորություն է ունեցել շփվել անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես խոստովանում է հայազգի ֆուտբոլիստը նա զարմացած է մնացել Օբամայի հումորի զգացումով:
- Տեղափոխելով Սպարտակ Կրասնոդարից անցած տարվա ձմռանը 7.5 մլն եվրոյով, Մովսիսյանը դարձել է կարմիր-սպիտակների պատմության ընթացքում ռեկորդային գնումներից մեկը: Այս ցուցակում նա գտնվում է հինգերորդ վայրում : Նրանից առաջ են գտնվում արգենտինացի Ֆերնանդո Կավենագի և Նիկոլաս Պարեխան, ինչպես նաև Էմանուել Էմենիկեն և Էյդեն Մակգիդին: Յուրայի խոստովանությամբ նրա տրանսֆերի մեջ մեծ դեր է խաղացել Սպարտակի տնօրենների խորհուրդի անդամ Ջիվան Չելոյանցը:
- Հենց առաջին խաղում Սպարտակի կազմում Տերեկի հետ խաղում նա դարձել է կարմիր սպիտակների երկրպագուների իրական կուռքը, որոնք հպարտությամբ կարողանում են արտասանել «Самый лучший из армян - это Юра Мовсисян»(Լավագույն հայերից Յուրա Մովսիսյանն է): Բացի դա Մովսիսյանը Սպարտակի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը հենց առաջին խաղում երեք գոլ խփեց:
- Չնայած այն բանին, որ Յուրան առաջին անգամ իր հայրենիք ժամանել է միայն 2010 թվականի օգոստոսին, նա երբեք չի մտածել, թե որ պետության դրոշը կարող է պաշտպանել: Ֆուտռբոլիստի խոսքերով նա միշտ ցանկացել է խաղալ Հայաստանի կազմում:
- Այս տարվա հունիսին Յուրան մեկ օրով հեռացվել էր հավաքականից կարգապահության խախտումների պատճառով Մալթայի հետ խաղից մեկ օր առաջ: Ինչպես հետագայում նշել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նման քայլերը լիովին հիմնավորված են եղել, սակայն մեկ օր անց Մովսիսյանը իր ներողամտությունն էր խնդրել և ներվել: Սակայն Հայաստանը սենսացիոն կերպոս իր դաշտում պարտվեց Մալթային, իսկ մի քանի օր անց 4:0 ջախջախեց Դանիային, իսկ Սպարտակի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ:
- Մովսիսյանի սիրած թմերը փոքր հասակում եղել են Ռեալը և Արսենալը: Յուրայի կուռքը եղել է Թիերի Անրին: Ամենայն հավանականությամբ հենց այդ պատճառով է Մովսիսյանը սիրում տասներկուերորդ համար, չնայած որ նոր խաղաշրջանից խաղալու է 10 համարի ներքո:
- Յուրա Մովսիսյանը դարձել է Սպարտակի կազմում հանդես եկած վեցերորդ հայը: