Հայաստանում դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1264 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 137231 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 515992 վերջին մեկ օրում` 3375 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 22641 պացիենտ. մեկ օրում նվազել է 209-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 111795 անձ` վերջին մեկ օրում 1430 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 35 քաղաքացի, մահացածների թիվը 2228 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 567 է: