«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանը 2019թ. մայիսի 30-ից ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Ռեկտորի ընտրություններն անընդհատ հետաձգվում են, քանի որ իշխանությունը չունի ռեկտորի սեփական անցողիկ թեկնածու:
Իսկ Գեղամ Գևորգյանի պաշտոնավարումը անօրինական է և վիճարկվում է դատարանում, նա միաժամանակ «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալն է, որը, ըստ էության, արգելվում է օրենքով: Դատարանը այս գործով վճիռ կկայացնի դեկտեմբերի 17-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: